Վաղը երեկոյան 19․00-ին կհավաքնենք այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում, գործ ունենք անելու. Բագրատ Սրբազան

Վաղը երեկոյան 19․00-ին կհավաքնենք այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում, գործ ունենք անելու, վաղը կասեմ` ուր կգնանք։ Այս մասն Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Գնալու ենք տեսնենք ո՞ւր է անորսալի Ջոն։ Բայց որ հիմիկվանից ասեմ, վախերը կբռնվի, կարող է ընդհանրապես մարդ չգա: Նաև վերստին ուզում եմ հիշեցնել, որ շաբաթ օրը, ժամը 14․30 կհավաքվենք Կարմիր խաչի մոտ ու կգնանք Վանաձոր»,-ասաց նա։ Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ վաղը հարցազրույցներ կտա միջազգային մամուլի ներկայացուցիչներին: