Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության. Ռուբեն Մելիքյանն ահազանգում է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ահազանգում է․ Հանրային Հ/Ը-ի եթերում աղավաղել են արցախցի Նարեկ Թորոսյանի խոսքերը։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատն էր «մարդկանց նյութապես շահագրգռելով ցույցերի բերելու» մեղադրանքով։ Դատարանի որոշումը կհրապարակվի ավելի ուշ․

«Քիչ առաջ Հանրայինի եթերում ուղղակի մեջբերում է կատարվել գաղտնալսումից, որտեղ իբրև գումարի մասին խոսակցություն է տեղի ունեցել։

Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության։
Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ», ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»։ Հ1-ը թարգմանում է՝ 2200 դրամ է վերցրել։ Մարդն ասում է՝ 2200 դրամանոց կոշիկ եմ հագնում այն դեպքում, երբ նախկինում 40 հզ-ից պակաս չեմ հագել»,- ահազանգել է Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։