Կիրանցեցի երեխաները կախազարդեր են ստեղծել, ծանոթացնում են Կիրանց աշխարհին

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կիրանցը քո՜ ափի մեջ ծրագրի հեղինակները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներն են, նրանց նպատակներից մեկն է ճանաչելի դարձնել Կիրանցը։

Դրա համար երեխեքը իրենց ձեռքերով ստեղծել են կախազարդեր, որոնք գնելով դուք կծանոթանաք Կիրանցի պատմամշակութային հուշարձանների հետ, ինչպես նաեւ կօգնենք երեխեքին հասնել իրենց մյուս նպատակին, վաճառքից ստացված գումարով երեխեքը ցանկանում են Կիրանցում աղբամաններ տեղադրել»։