ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները

«Տավուշը հանուն հայրենիք» շարժումը ահազանգում է․
«Այսօր ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակի պայմաններում, 1-ին նկարի կարմիրբերետավորը ապօրինաբար խլել է քաղաքացու բջջային հեռախոսը, ջնջել հեռախոսում առկա բոլոր տվյալները, նյութերը և վնասված վիճակում բջջայինը վերադարձրել քաղաքացուն»։