Պուտինը Սթիվեն Սիգալին Բարեկամության շքանշանով է պարգևատրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է հանձնել ՌԴ ԱԳՆ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Սթիվեն Սիգալին պարգևատրելու մասին ՌԴ նախագահի հրամանագրում նշվել է, որ Բարեկամության շքանշանին նա արժանացել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:

Նախորդ անգամ Սիգալը Կրեմլում էր բոլորովին վերջերս՝ մայիսի 7-ին նախագահի երդմնակալության արարողությանը: