Առևանգված Բաբկեն Ասրյանն ազատ է արձակվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհ Բաբկեն Ասրյանը, ում քաղաքացիական հագուստով օպերատիվ ծառայողները ավելի վաղ առևանգել էին, ազատ է արձակվել և միացել սբ․ Աննա եկեղեցում մեկնարկած հավաքին։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն ավելի վաղ հայտնել էր, որ հյուրանոցի դիմացից գողացել էին Բաբկեն Ասրյանին․
«Անի Գրանդ հոթել» հյուրանոցից գողացել են մեր շատ նվիրական տղաներից մեկին` Բաբկեն Ասրյանին։
Գիշեր թե ցերեկ այս պատերի տակ զվռնում են օպերատիվ ծառայողներ, արյունով հաց գողացողներ ու ուտողներ»,- նշել էր Սրբազանը։