Ի՞նչ էր նշում Աննա Հակոբյանը` 4 զո՞հը, թե՞ ահավոր ավերածությունները Լոռվա մարզում (տեսանյութ)

Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։

Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ դա նրանց չի հաջողվել։

Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը։

Տեսանյութը՝ Սրբազան պայքար էջից