Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ոստիկանները անցնող վարորդներին կոչ են արել փակել մեքենաների պատուհանները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 273 հոգի, որոնց թվում են եղել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը, պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել։