«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը իրազեկման ակցիա կանցկացնի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը իրազեկման ակցիա կանցկացնի: Այս մասին հայտարարել են շարժման ֆեյբսուքյան էջում:

Նշենք, որ մայիսի 26-ին նախատեսված է մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում: Բագրատ Սրբազանը այդ օրը կհայտարարի ճանապարհային քարտեզի, հետագա անելիքների մասին ինչպես նաեւ նախատեսվում է, որ կհնչեցվի շարժման վարչապետի թեկնածուի անունը: