Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակի մասին հանդես է եկել ուղերձով
Այսօրվանից ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1.9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4.9 կմ սահմանազատված սահմանների պահպանությունը: Այս մասին այսօր` մայիսի 24-ին, իր ուղերձի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5.8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Սահմանազատման այս գործընթացը, հասկանալիորեն, վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է եւ կարեւոր եմ համարում` յուրաքանչյուր քաղաքացի հստակ ատասխան ունենա հետեւյալ հարցերի` ի՞նչ է կատարվում մեր երկրում, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչո՞ւ է կատարվում այդ ամենը եւ որոնք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները: Առանցքայի գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացնրեը այն ռազմավարությունն է, որը ՀՀ կառավարությունը դրել էիր սեղանին: Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է, որի ոսկեգույն քարտեզ պատկերը ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս»,-ասել է նա:
Փաշինյանը հարց է տալիս, թե ինչու պետք է այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի եւ ինքն էլ պատասխանում է իր հարցին. «Մի պարզ պատճառով, ոչ միայն նախորդ 33 տարում, այլեւ դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետը այդ Հայաստանը չի եղել, ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որ ինքնին մեր գիտակցության եւ ենթագիտակցության մեջ պետք է վառ պահեր պետություն ունենալու գաղափարը: Բայց պետություն երազելիս մենք հենվել ենք այն հիշողություների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցածպետական ավանդույթից` Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայասատան, արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Այդ հայաստանները իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական եւ համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին իմեր պատկերացումների կոնկրետացման եւ առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել»,-ասում է նա եւ շարունակում.
«Պատկերացրեք, դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել: Մինչեւ այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը եւ շինարարությանն ուղղված ձեր ջանքերը երչբեք չեն առարկայանա: Առավելագույնը, որ կունենանք, քաոտիկ գործողություններն են, որովհետեւ դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի:
Առաջին հանրապետության գոյության կարճ ընթացքում մենք չհասցրեցինք կոնկրետանալ ՀՀ մասին մեր պատկերացումներում: Երկրորդ հանրապետությունը սովետական էր, որն ինքնիշխան չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, եւ այդ փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության, անկախ Հայաստանի մտածելու համար: Նման մտքեր, մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման եւ սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար:
Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ ԽՍՀՄ մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի եւ ԽՍՀՄ տարածքից դուրս ուղորդելն էր, երբեմն աշխարհաքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու եւ արմատախիլ անելու նպատակով»:
Փաշինյանը ասում է, որ ԽՍՀՄ-ը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս այլ հայրենիք փնտրելու բանաձեւը հայերի շրջանում:
«Այս եւ մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերից ենթագիտակցության հենասյուներից մեկը:
Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձեւն անվնաս էր ԽՍՀՄ-ի համար, որովհետեւ պետականության վերստեղծման երազանքները ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաեւ դառնում աշխարհաքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:
Իսկ նրանք, որովք հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողների հայտնվում էին բանտերում եւ քաղաքական լուսանցքներով, այսինքն նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում: Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը, որը իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապհովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք եւ ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձեւի մեջ : Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք՝ ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել եւ ինչ չափերով: Հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես երրորդ հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն»,-ասաց նա: