Երևանում հասարակական տրանսպորտն առավոտվանից բնականոն հունով աշխատում է. քաղաքապետարան

Երևանում հասարակական տրանսպորտն առավոտվանից բնականոն հունով աշխատում է: Այս մասին  հայտնել են  քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները և  վարորդները գործադուլ էին հայտարարել: Նրանք կեսօրից դադարեցրել էին աշխատանքը:

Վարորդները հայտարարել էին, որ ունեն մեկ պահանջ, այն է` վերականգնել աշխատանքի գլխավոր ճարտարագետին` Անդրանիկ Մանուկյանին: Նաև օրվա ընթացքում ստորագրահավաք էր սկսվել նորանշանակ տնօրենին` Սամվել Նազարյանին աշխատանքից հեռացնելու պահանջով:

Ըստ ակցիայի մասնակիցների գլխավոր ճարտարագետին անհիմն են ազատել: Ըստ վարոդների 15 տարի գլխավոր ճարտարագետ աշխատած Անդրանիկ Մանուկյանը շատ ջանք և ներդրում է ունեցել:

Երեկ վարորդների հետ հանդիպել է նաև քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը, նա խոստացել է առանձին հանդիպել և լսել Անդրանիկ Մանուկյանին: