Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար է նշանակվել

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին արտգործնախարարի պաշտոնակատար է նշանակվել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նշենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող ԱԳ նախարար Հոսեին ամիր Աբդոլլահիանի ու մյուս ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 21–ին, Իրանի Թավրիզ քաղաքում։

Ողբերգության առիթով՝ Իրանում հայտարարվել է հնգօրյա սուգ։