«Սիթի օֆ Սմայլ»-ը շնորհավորել է Բագրատ Սրբազանին՝ տարեդարձի առթիվ

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Բագրատ Սրբազանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տարեդարձն է:

Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները՝ հիմնադրամի և մեր բոլոր շահառուների անունից»։