Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ

Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։

«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության մյուս անդամների և անձնակազմի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին», – գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։