Վաղը ժամը 16։00-ին հավաքվում ենք Օպերայի մոտ․ Բագրատ Սրբազան

Վաղը ժամը 17-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը, հայտարարեց Բագրատ Սրբազանն ու քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ և իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։

Քաղաքացիները Սրբազանին առաջարկեցին մի փոքր ավելի շուտ հավաքվել՝ մինչ միջոցառման մեկնարկը։ Կոչ արվեց 16։00-ն լինել Օպերայի բակում։