Զելենսկու ընտանիքի եկամուտը 2023 թվականին եռապատկվել է
Հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքի 2023 թվականի եկամուտների հաշվետվությունը։
vesti.ru-ն գրում է, որ անցած տարի Ուկրաինայի առաջնորդի ընտանիքի եկամուտը կազմել է 12 միլիոն 423 հազար գրիվնա (ավելի քան 316 հազար դոլար): Միաժամանակ, նշված գումարը ներառում է ներքին պետական վարկային պարտատոմսերի վաճառքից ստացված եկամուտը (7 մլն 455 հազար 972 գրիվնա)։ Թվերը ներկայացված են Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված փաստաթղթերում։
Հստակեցվում է, որ նախագահի ընտանիքի եկամուտը հիմնականում կազմվել է աշխատավարձից, բանկային տոկոսներից և վարձակալությամբ անշարժ գույքի տրամադրումից ստացված եկամուտներից։
2022 թվականին Վլադիմիր Զելենսկին և նրա ընտանիքը վաստակել են 3,7 միլիոն գրիվնա։ Այսինքն՝ տարվա ընթացքում եկամուտներն ավելի քան եռապատկվել են։