Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում և Բելգորոդի մարզում հրթիռային սպառնալիք է հայտարարվել

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում և Բելգորոդի մարզում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։ Այս մասին հայտնում են քաղաքի քաղաքապետարանից։

«Ուշադրություն. Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը։ Հրթիռային վտանգ. Հնարավորության դեպքում մնացեք տանը։ Մի մոտեցեք պատուհաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։