Հունաստանը կավելացնի «ոսկե վիզա» ստանալու համար նվազագույն գումարը

Մարտի 31-ից Հունաստանի կառավարությունը կավելացնի նվազագույն գումարը, որը ոչ ԵՄ անդամ քաղաքացիները պետք է ներդնեն անշարժ գույքի մեջ՝ հանրապետությունում հինգ տարվա բնակության թույլտվություն ստանալու համար (ոսկե վիզա): Այս մասին հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «ոսկե վիզա» ստանալու համար անշարժ գույքի նվազագույն արժեքը մայրաքաղաքի տարածաշրջանում՝ Միկոնոսում, Սալոնիկում և Սանտորինիում, ինչպես նաև 3,1 հազարից ավելի բնակչություն ունեցող կղզիներում, համաձայն նոր կանոնների, կկազմի €800 հազար, երկրի մնացած հատվածներում` €400 հազար (նախկին €500 հազար և €250 հազարի համեմատ): Օբյեկտի մակերեսը պետք է լինի առնվազն 120 ք մ:

«Ոսկե վիզան» կարող է երկարաձգվել նույն հինգ տարով, քանի դեռ գույքը մնում է այն գնած երրորդ երկրի քաղաքացու սեփականության տակ, պարզաբանում է Հունաստանի ֆինանսների նախարարությունը։

Գնված գույքը կարող է տրվել վարձակալության։ Ավելին, եթե օբյեկտը բնակելի է կամ վերածվել է բնակելի տարածքի, ապա այն չի կարող օգտագործվել որպես ընկերության մասնաճյուղի գլխավոր գրասենյակ կամ գրասենյակ։ Այս դեպքում 50 հազար եվրո տուգանք կկիրառվի, իսկ կացության թույլտվությունը կչեղարկվի։