Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Հայաստանին չի վերաբերում. Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, սա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելու արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք իսկապես այնտեղ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների խնդիր է»,- ընդգծեց նա։