Աթենքից ոչ հեռու 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում առավոտյան ժամը 7.20-ին տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Աթենքի ազգային դիտարանի երկրադինամիկայի ինստիտուտը։

Էպիկենտրոնը գտնվել է Արգոլիկյան ծոցի կենտրոնում, Լեոնիդիո քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևելք և Աթենքից 97 կիլոմետր հարավ-արևմուտք։

Երկրադինամիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 14,5 կիլոմետր խորությունում։ Դրան հաջորդել են 2,5-3,2 մագնիտուդով երեք հետցնցումներ։