Արայիկ Հարությունյանն Անահիտ Ավանեսյանին ոսկե մեդալով է պարգևատրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքի համար պարգևատրվել եմ Ոսկե մեդալով։

Շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար»։