Հայաստանը այնքան է հեռացել ժողովրդավարության գաղափարախոսությունից, որ դարձել է ոստիկանապետություն

Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները՝ անհամաչափ ուժի կիրառելով։

Զավեշտը այն է, որ դատարանը, հանցանք չի տեսնում այս գործում:

Դատարանը հանցանք է տեսնում ոստիկանների կողմից ծեծված քաղաքացիների գործում և կալանավորում ծեծված քաղաքացիներին:

Դատարանը հանցանք է տեսնում հայրենի հողը պաշտպանող սպաների գործում և կալանավորում նրանց:

Դատարանը հանցակազմ է տեսնում ազատ խոսքի մեջ, խոսքի ազատության իրավունքը ոտնահարելով՝ կալանավորելով ընդդիմադիրներին:

Դատարանը հանցակազմ է տեսնում ընդդիմադիր գործիչների կողմից Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող օղակի մասին բարձրաձայնած խնդիրների և նիկոլի վարած քաղաքականության մասին արված բացահայտումների մասով և ապօրինի կալանավորում վերոնշյալներին:

Հայաստանում իրավական համակարգը դարձել է գործիք՝ նիկոլ փաշինյանի ձեռքերում, մարդկանց լռեցման, իրավունքների ոտնահարման, խոսքի ազատությունից զրկման,ազատությունից զրկման, ազգային օրակարգով հանդես եկող հայրենասեր քաղաքական գործիչների՝ տոտալ մեկուսացման գործիք:

Հայաստանը այնքան է հեռացել ժողովրդավարության գաղափարախոսությունից, որ դարձել է ոստիկանապետություն։

Մի օր էլ ձեզ է ասելու, որ ինքը իրավական համակարգից բան չէր հասկանում և դուք էիք մեղավոր ապօրինի որոշումների կայացման մեջ, չէր կարելի թող քրեական գործեր չհարուցեիք, չէր կարելի թող չդատեիք. նիկոլը ողջ պատասխանատվությունը թողնելու է ձեր վրա:

Հ.Գ Իրավական համակարգի այն պաշտոնյաները, որոնք կայացնում են ապօրինի որոշումներ՝ արդար դատաստանի առաջ եք կանգնելու, հիշեք դրա մասին, միջազգային նորմերին համապատասխան դատաիրավական համակարգը վերականգնվելու է և հետամուտ է լինելու յուրաքանչյուր ապօրինի կալանքի, յուրաքանչյուր ապօրինի կարճված քրեական գործին: Ամեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ, որոնք սեփական շահը գերադասել են օրենքից, պետությունից, պետականությունից և ազգային շահից:

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից