Գյումրիում Ռուսական տան նոր շենք է բացվել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը մասնակցել է արարողությանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Գյումրիում Ռուսական տան նոր շենքի բացմանը: Հայտնում են Երևանի Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Բացմանը մասնակցել են Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը և Շիրակի մարզպետարանի տարածքային և տեղական ինքնակառավարման ղեկավար Արամ Անտոնյանը: