Ձորաղբյուղում գազատար խողովակից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՀ Կոտայքի մարզում` Բագրևանդ–Ձորաղբյուր ավտոճանապարհին` պենոպլաստի գործարանի մոտակայքում, գազատար խողովակից կախված տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին, ժամը 08:40-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնել է հրշեջ–փրկարարների 1 մարտական հաշվարկ։

«Փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտով անցնող գազատար խողովակից: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական վարկածի, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել»,– գրում է կայքը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: