Իրանը BRICS-ին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին BRICS-ի արտակարգ նիստում իր ելույթի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել օգտագործել առկա բոլոր քաղաքական և տնտեսական հնարավորությունները՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար:

Մերձավոր Արևելքում և Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ BRICS-ի արտակարգ նիստը, որը, ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական IRNA գործակալությունը, նախաձեռնել է Իրանի նախագահը, տեղի է ունենում երեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով:

«ԱՄՆ-ն բոլոր միջազգային կազմակերպություններին անդեմ է դարձրել։ Իրանը ցանկանում է, որ BRICS – ի անդամներն ու կառավարությունները պաշտպանեն անվտանգությունը, արդարություն հաստատեն եւ պայքարեն աշխարհում ռասայական խտրականության դեմ, ինչպես նաեւ օգտագործեն ողջ քաղաքական եւ տնտեսական հնարավորություններն ու հզորությունը Իսրայելի եւ արեւմուտքից նրա կողմնակիցների վրա ճնշում գործադրելու համար», – ասել է Ռաիսին։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները էներգետիկ ռեսուրսներ տրամադրելով Իսրայելին, որը փաստացի աջակցում է Գազայի բնակիչների դեմ Թել Ավիվի հանցագործություններին, հենց այդ պատճառով, ինչպես կարծում է Իրանի նախագահը, «Վաշինգտոնը կորցրել է աշխարհի այլ երկրների և ժողովուրդների վստահությունը»: