Իրաքի նախագահը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։