Նոր ճակատների բացման հավանականություն կա. Իրանի արտգործնախարարը՝ Գազայի պատերազմի մասին

ParsToday-ը տեղեկացնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, անդրադառնալով սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջը չկատարելուն, ասել  է.

«Ինչպես հայտարարել է Դիմադրությունը, եթե Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ պատերազմը շարունակվի, հնարավոր է նոր ճակատներ բացվել, հենց այնպես, որ այս պահին, բացի լիբանանյան ճակատից, Եմենի, Սիրիայի և Իրաքի ճակատները միջոցներ են ձեռնարկում Գազայի ճնշված և հզոր ժողովրդին աջակցելու համար»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գազայի իրադարձություններում խորհրդարանական դիվանագիտության դերակատարության մասին ասել է․ «Այս իրավիճակում կարևոր դերատարություն ունեն խորհրդարանները, այս ուղղությամբ խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների կողմից ներկայացվեցին լավ գաղափարներ։ Նրանք պահանջում են՝ դադարեցնել որոշ երկրների կողմից սիոնիստական ​​ռեժիմին վառելիքի և այլ ապրանքների մատակարարումը, և  բոյկոտել այս ռեժիմի արտադրած ապրանքները,ուստի որոշվեց,  խորհրդարանական դիվանագիտության միջոցով ակտիվորեն հետամուտ լինել այդ պահանջներին»։