Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդհանուր առմամբ 8 հարց է։ Դրանց թվում են՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական թոշակների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրինագծերի և կից օրենքներում լրացումների կատարման փաթեթը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։