Խամենեին իսլամական երկրներին կոչ է անում ժամանակավոր դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես խզել հարաբերություններն Իսրայելի հետ: Գրում է Tasnim գործակալությունը․

«Իսլամական երկրները պետք է գոնե ժամանակավորապես դադարեցնեն քաղաքական հարաբերությունները Իսրայելի սիոնիստական ռեժիմի հետ», – հայտարարել է նա:

Խամենեին ավելի վաղ ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա առանց Իրանի իմացության: Այդ իսկ պատճառով Թեհրանը մտադիր չէ ուղղակիորեն հակամարտության մեջ մտնել։ Նոյեմբերի սկզբին Խամենեին նաև կոչ էր արել մահմեդական երկրներին դադարեցնել Իսրայելին նավթի և սննդի մատակարարումները: