Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նոյեմբերի 7-ին Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստի նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։
Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել Արցախի ԿԸՀ։ Հայտնում են Արցախի Ազգային ժողովից։