Իրանից ռազմական տեխնիկայի արտահանման ծավալն անցյալ տարի կազմել է 1 մլրդ դոլար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարահին հայտնել է, որ անցյալ տարի Իրանից ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է մեկ միլիարդ դոլար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

«Այսօր Իսլամական Հանրապետությունը կանգնած է իր ամուր ոտքերի վրա: Անցյալ տարի մենք արտահանել ենք 1 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա»,- ասել է նա  գեներալ Հասան Թեհրան Մոգադամի նահատակության 12-րդ տարելիցի արարողության ժամանակ: