ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, հետո ջնջել այդ մասին հրապարակումը․ Sputnik Արմենիա

ԵՄ դիտորդները հայտնել էին X-ում, որ այցելել են Գեղարքունիքի մարզ, սակայն հետո ջնջել են հրապարակումը, հայտնում է Sputnik Արմենիա

«ԵՄ կենտրոնակայանի համակարգողները երեկ միացել են EUMA պարեկությանը Գեղարքունիքի մարզում։ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը գործողության մեջ է, քննարկվում է, թե ինչպես է առաքելությունը գործելու ապագայում»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

«Դատելով լուսանկարներից՝ նրանք այցելել են Սոթքի հանքավայր, որի մեծ մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ»,- գրում է կայքը։