Թաթուլ Ասիլյանին հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է Կուսակցությունից։