Իրանի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր այցելել է Սաուդյան Արաբիա:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը` նշելով, որ Ռաիսին մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը նվիրված է Պաղեստինում ստեղծված իրավիճակին։
Սա Իրանի նախագահի առաջին այցն է Սաուդյան Արաբիա` 2023 թվականի մարտին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո։
Հաղորդվում է, որ Ռաիսիին, որի ուսերին եղել է պաղեստինյան ավանդական շարֆը, օդանավը վայրէջքից հետո օդանավակայանում դիմավորել են սաուդցի պաշտոնյաները: