Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր
Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։ Այդ մասին տեղեկանում ենք Team Telecom Armenia-ի ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։
Մեր տեխնիկական թիմը միջազգային գործընկերների հետ իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությանների համար», – նշված է հաղորդագրությունում: