Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում. Բերբոկ

Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման հարցում։

Հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Բաքվում Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։

Հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

«Մեզ պետք է խաղաղություն տարածաշրջանում, դա բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից:

Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են աջակցել երկու երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում», – ասել է Բերբոքը։

Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։

Աննալենա Բերբոքի ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից նկատելի են «շատ դրական ազդակներ»։