Դեսպան Միսակ Բալասանյանը հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին
Այսօր` նոյեմբերի 2-ին, Իրաքի հանրապետության մայրաքաղաք Բաղդադում, Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանը։
Կողմերը բարձր են գնահատել հայ-իրաքյան հարաբերությունները, հանդիպման ընթացքում քննարկել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը միտված ծրագրերի իրականացումը։