ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում

ԵՄ-ն դեռ փորձում է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հանդիպումը։  Այդ մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը․

«Այժմ վաղ է խոսել հանդիպման մասին։ Մինչև վաղը ամեն ինչ պարզ կլինի»,- նշել է Միշելը։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն փորձում է «2+3» ձևաչափով հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրախորհրդի մասնակցությամբ, որպեսզի առաջընթացի հասնի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։