Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում

Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել Արցախից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության կայքը։

«Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնության տրամադրումը», – ասել է խորհրդի ղեկավար Էերո Յանսոնը:

Նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել առավել խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին, ինչպես նաև դրամական սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական ոլորտի նախաձեռնությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։