Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շուտով կայցելի Հայաստան։
Նա այդ մասին հայտարարույուն է տարածել` նշելով, որ ուշադիր հետևում է ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող և արագ փոփոխվող իրավիճակին։
Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը հորդորել է երաշխավորել Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները, այդ թվում` հավասար վերաբերմունք ցուցաբերել և հստակ ապահեվել բռնությունից և ատելությունից պաշտպանվելու իրավունքները:
Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների`ԼՂ-ից տեղահանված բոլոր կարիքավոր անձանց պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:
«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, որպեսզի բոլոր մարդկանց կարիքները վաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Ուստի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ եմ անում դրսևորել համերաշխություն և անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ընդգծել է Միյատովիչը։