ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Կոլոննա

«Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է միջոցներ տրամադրեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների քաղաքական կարգավորման համար»,- այդ մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ․

«ՌԴ-ն պիտի ապահովեր քաղաքական լուծման ուղիները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարել»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։