ՀՀ–ն ԵՄ-ից խնդրել է տրամադրել առաջին անհրաժեշտության և սանիտարահիգիենիկ պարագաներ
Հայաստանը օգնություն է խնդրել Եվրահանձնաժողովից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային ընդունումը կազմակերպելու համար։ Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանից խնդրել են տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ և սանիտարահիգիենիկ նյութեր։
Ըստ իշխանությունների՝ Իտալիան, «որն աշխատում է տարածաշրջանի կայունացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ, անմիջապես ակտիվացրել է իր ծառայությունները՝ արձագանքելու այդ խնդրանքին»։