Ժամը 15:00-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված և կեցավայրերով ապահովված են 863 ընտանիք՝ 3549 անձ (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ժամը 15:00-ի դրությամբ Արմավիրի մարզում հաշվառված և կեցավայրերով ապահովված են 863 ընտանիք՝ 3549 անձ: Այս մասին հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Արցախից Գորիս կամ Վայք ժամանած քաղաքացիները հիմնականում ժամանում են համայնքապետարան կամ անմիջապես համայնք, ներկայանում են, հաշվառվում, կատարվում է առաջնային կարիքների գնահատում եւ նրանց կեցավայրի տրամադրում:

Մանրամասները՝ տեսանյութում