Warning: getimagesize(, «Ռուբեն, քեզ հետ ենք»): failed to open stream: No such file or directory in /home/livenews/public_html/press/wp-content/plugins/wonderm00ns-simple-facebook-open-graph-tags/public/class-webdados-fb-open-graph-public.php on line 1144

Երևանում երթ է՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի և Արցախի՝ գերեվարված այլ գործիչների

Սեպտեմբերի 30-ին Երևանում խաղաղ երթ է մեկնարկել հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու պետական գործիչների։

Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում, որը  չի սահամանափակվելու միայն երթով։

«Ավրորա» մարդասիական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունըորը ներկայացվել է ողջ աշխարհին։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն անգնահատելի ավանդ ունի Արցախի և Հայաստանի կյանքում ոչ միայն որպես հասարակական և պետական գործիչ, այլև որպես բարերար և գործարար, սեպտեմբերի 27-ին գերեվարվել ադրբեջանցի զինվորականների կողմից

Նրա դեմ առաջադրվել են անհեթեթ և շինծու մեղադրանքներ։

ԶԼՄ-ները տեղեկացրել են նաև ադրբեջանցիների կողմից Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի և Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ձերբակալման մասին։

Իսկ ժամեր առաջ էլ Բաքուն հայտարարեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։ Նշվել է, որ նրա դեմ ևս հարուցվել է քրեական գործ։