Ադրբեջանի իշխանության ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին կայցելի Ստեփանակերտ
Ադրբեջանի ղեկավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին կայցելի Ստեփանակերտ: Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Այցի նպատակը տնտեսական, կոմունալ և այլ հարցերը տեղում լուծելն է:
Ըստ հաղորդագրության` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները դիմել են Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներին՝ բջջային կապի և հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների կազմակերպման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով (ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի մոտ գտնվող 50–մետրանոց խաչը, որը բջջային կապի աշտարակի դեր էր կատարում. խմբ.)։
«Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովն իր հերթին ներկայացրել է վերաինտեգրման գործընթացի և սոցիալական ծառայությունների փաթեթի հետ կապված ընթացակարգերը», – ասված է հաղորդագրությունում։