Օդային ճանապարհն անհրաժեշտություն է

Երբ Արցախում բենզինի պահեստի պայթյունի արդյունքում ունենք տասնյակ ծանր վիրավորներ, երբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ծանրաբեռնված է անհրաժեշտ է Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով բացել օդային ճանապարհ` ծանր վիրավորներին ՀՀ հիվանդանոցներ տեղափոխելու նպատակով:

Այսօր օդային ճանապարհն առավել քան երբևէ անհրաժեշտ է, որովհետև մարդիկ կանգնած են կյանքի և մահվան առջև, և, որովհետև Արցախի առողջապահական համակարգը չի կարող կառավարել իրավիճակը:

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել վիրավորներին օդային ճանապարհով ՀՀ տեղափոխելու համար:

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից