Ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա․ Լավրով

Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզորագույն լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Փաստ է, որ Հայաստանում, ինչպես եւ ընդհանրապես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզորագույն լոբբի՝ ի դեմս ստեղծված, այդ թվում նաեւ արեւմտյան շատ հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների մի շերտի, որոնք առաջ են տանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը, իսկ այդ շահերը կայանում են նրանում, որ այնտեղ խարխլվի Ռուսաստանի ազդեցությունը։ Նման կազմակերպություններն այնտեղ շատ են»,-ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն սրվող կրքերի։ Մենք գիտենք, թե ով է շահագրգռված դրանում եւ ով է ղեկավարում այն: Ցավոք, հայկական ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա»,-հավելել է նա։