ՄԱԿ գլխավոր քարտուղարը հավանություն է տվել Ռաիսիի առաջարկին՝ Իրանի ԶՈՒ-ն հանդես գա որպես խաղաղապահ. ԶԼՄ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի առաջարկն այն մասին, որ երկրի զինված ուժերը հանդես գան որպես խաղաղապահներ ամբողջ աշխարհում։

Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերի գծով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին ուրբաթ օրն այս մասին տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր կայքում։

Ռաիսին այս առաջարկով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին Նյու Յորք կատարած նախորդ այցի ժամանակ։ Նա այստեղ էր եկել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ելույթ ունենալու համար, տեղեկացրել է Mehr-ը։

«Դոկտոր Ռաիսին առաջարկներ է ներկայացրել գլխավոր քարտուղարին, որոնք նա (ՄԱԿ գլխավոր քարտուղարը) հավանության է արժանացրել»,- գրել է Ջամշիդին։

Առաջին առաջարկը նա բնորոշել է որպես «պոտենցիալի և հնարավորությունների կիրառում, որով առաջարկվում է Իսլամական հանրապետության զինված ուժերի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին»։

Երկուշաբթի օրը հանդիպելով Գուտերեշի հետ՝ Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՄԱԿ-ի հետ ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդմանը և ժողովուրդների կեղեքումը կանխելուն ուղղված ջանքերում, գրել է իրանական լրատվամիջոցը։