Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ․ Շտաբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:

Արցախի տեղեկատվական շտաբ