«Վերելք». Մեզ կփրկի Վագները (տեսանյութ)
«Վերելք» հաղորդաշարը շարունակում է Արծրուն Պեպանյանի 2007 թվականին հրատարակած «Կոնսերվատիվ հեղափոխություն» աշխատության ներկայացումը, որում քննարկվում են երրորդ հանրապետությանը վիճակված դժվարությունների իրական պատճառները և 20-րդ դարասկզբի ազգայնական շարժումների հիման վրա առաջարկվում է հանրային գիտակցության արմատական փոփոխման ոչ ստանդարտ մի համակարգ։ Սույն թողարկման ընթացքում ներկայացվում է ժողովրդի մենթալիտետի վերափոխման գործում երաժշտության դերի նշանակալիությունը: Բերվում են օրինակներ գերմանական էլիտայի փորձից:
Հարցազրույցը դիտեք տեսանյութում